ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Դու հարություն կառնես, ի՛մ Արցա՜խ (ես հավատում եմ Աստծո Հրաշքին)

Դու հարություն կառնես, ի՛մ Արցա՜խ  (ես հավատում եմ Աստծո Հրաշքին)
08.08.2024 | 20:45

Հաճախ են ինձ ասում՝ չես հանդարտվում, չես խաղաղվում, պետք է առաջ նայել... չգիտեմ՝ հանդիմանա՞նք է, զորակցությու՞ն, թե՞ ուղղորդում...

Ես պատերազմներում եմ, իմ պատերազմը տեղայնացված չէ, ես պատերազմում եմ ողջ աշխարհի դեմ, որ իր մոլագար թղթախաղի սեղանին դրեց Արցախի մաքրամաքուր ու անարատ մարմինը, որը բոլոր դեպքերում էլ ռազմավար էր՝ դավաճանված և իրենից հրաժարված մայր հայրենիքից հետո՝ շախմատի՝ «թագուհուն» փրկելու անհաջող քայլի

Պատճառով:

Եվ խաղացին մոլագարները՝ մոռանալով կրոն ու արժեքներ՝ ուզում էին տիրանալ Արցախի կույս ու անարատ մարմնին, Արցախի տարեբոլոր արևը գժվեցրել էր նրանց, անուշահամ ջրերն ու արևասուն մրգերը գրգռել նրանց քիմքը և նախամարդու բնազդը, իսկ լեռները, անհաս ու անհաղթ լեռները արթնացրել է նրանց «քնած» արիական ոգին:

Եվ որոշեցին կայանալ աշխարհի ամենագողտրիկ երկրի՝ Արցախի վրա:

Եվ խաղացին:

Մինչ հոշոտելը խաղացին իրենց զոհի հետ՝ կեղեքելով ու սովի ենթարկելով, հյուծելով ու բարոյական կտտանքների ենթարկելով՝ կամաց-կամաց օղակը մոտեցնելով պարանոցին:

Աշխարհը դիտում էր մոլագարների այդ խաղը և նոր, ավելի ուժեղ զգացողություններ պահանջում:

Եվ ստիլյագա ֆրանսիացին՝ ուղղելով կարմիր փողկապն ու կոճկելով պիջակը՝ կասեր՝պատերազմե՜ք, երկուսդ էլ արդար եք:

Եվ սորոսածին անգլիացին, որի թագավորական պատերի ներսում աշխարհի ամենաայլանդակ աղտեղություններն են պարտակվում, կասի՝ հոշոտե՜ք իրար, վերջին հաշվով ես կհոշոտեմ հաղթողին:

Իսկ խառնախորտիկ ամերիկացին, որն ընդհանրապես ազգ էլ չէ, այլ ազգերի թափոնների հավաքածու, կպոռա՝ ես բոլորի բարեկամն եմ, որն էլ հենց անհաջողության բանաձևն է և ամենավտանգավոր ականը՝ ականապատ դաշտում:

Իսկ հիտլերածին, Օսվենցիումի և Բուխենվալդի հայրենիք գերմանիան՝ չափած-ձևած նեմեցը, որը պարտության դառը փորձի վրա է կառուցել իր անխախտ իմպերիան, բարոյականության ու բարության դասեր տալով՝ անտարբեր ու քամահրանքով կարտաբերի՝ դուք բզկտե՜ք իրար, արդյունքում ես կբուժեմ անհույսներին՝ իմ փորձարարական լաբորատորիաներում:

Մեր դարավոր բարեկամը՝ մատուշկա Ռոսսիան, հանկարծ կխոստովանի, որ ինքը «խորթ» մայրն է, եթե իրական մայրն է հրաժարվում...

Իսկ քրիստոսադավ ու հուդայածին հրեաստանը՝ 30 արծաթով Քրիստոսին մատնողը, հենց նույն Քրիստոսի խաչափայտը կբարձրացնի բիբլիական սուրբ մի ժողովրդի՝ չխղճալով ծեր ու մանուկի՝ ամենամարդասպան զենքերը տրամադրելով մեր թշնամուն:

Իսկ վավաշոտ թուրքստանը եղունգները կկրծի՝ իր հարեմում աշխարհի գեղեցկուհուն ունենալու համար:

Եվ խաղացին, և՜ բզկտեցին,և՜ հոշոտեցին, և՜ լլկեցին Արցախը, որովհետև նա իր մաքրությամբ ու անարատությամբ շառաչուն ապտակ էր իրենց ապականված ու գարշելի դեմքին:

Թող երիցս կրկնեմ մեծն բանաստեղծի խոսքերը՝ ո՜վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քու ճակատին...

Իմացեք նաև ՝Աստված իր որդուն՝ Հիսուսին ընտրեց՝ մարդկանց մեղքերը քավելու համար:

Աստված նաև Արցախն ընտրեց՝ ապականված աշխարհը փրկելու համար:

Եվ Հիսուսի պես Հարություն կառնի իմ Արցախը, ես հավատում եմ Աստծո Հրաշքին:

Աստված առաջ:

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

07.08.2024 թ.

Դիտվել է՝ 3962

Մեկնաբանություններ